211652_close_icon
views-count9474 դիտում article-date 10:34 02-12-2017

Թրամփը մտադիր է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն եկող չորեքշաբթի օրը նախատեսված ելույթում Երուսաղեմ քաղաքն ամենայն հավանականությամբ կհայտարարի որպես Իսրայելի մայրաքաղաք։ Այդ քայլը հավանաբար նոր լարվածություն առաջ բերի Մերձավոր Արևելքում և դժվարացնի իսրայելցիների ու պաղեստինցիների միջև խաղաղության գործարք կնքելու բանակցային գործընթացը։ Սպիտակ տան երկու պաշտոնյաներ ասել են, որ Թրամփն այս որոշմանն է հանգել անցած երկուշաբթի օրը ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպումից հետո։ 1995 թվականին Բիլ Քլինթընի նախագահության օրոք ընդունվել էր որոշում այն մասին, որ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից կփոխադրվի Երուսաղեմ, քանի դեռ նախագահն ամեն վեց ամիսը մեկ անգամ չի ստորագրում հայտարարություն այն մասին, որ հարցը պիտի որոշվի իսրայելցիների ու պաղեստինցիների միջև։ Քլինթոնից սկսած բոլոր նախագահները պարբերաբար ստորագրել են նման հայտարարություններ։ Նրանց թվում է նաև Թրամփը, որը փաստաթուղթը ստորագրել էր հունիս ամսին։ Անցյալ տարվա նախագահական քարոզարշավի ժամանակ Թրամփը մի քանի անգամ էր խոստացել, որ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխելու է Երուսաղեմ: Քայլ, որը մեծ աջակցություն է վայելում Ամերիկայի հրեաների ու քրիստոնյա ավետարանչականների շրջանում։ Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4145774.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր