3900 դիտում
12:37 17-02-2014
Այսօր «Ստալին-Ռուզվելտ-Չերչիլ» եռյակի դեմ մահափորձը կանխած հայ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է
1924 թվականի փետրվարի 17-ին է ծնվել հայ լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ ՊԱԿ-ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը:
1940 թվականից Գ. Վարդանյանը ղեկավարում էր հատուկ խումբը, որը զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ 2 տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ որ կերպ կապ ունեին գերմանական հետախուզության հետ։
Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։
Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։
Նմանատիպ նյութեր
2068 դիտում
19:54 06-10-2015
Մայրաքաղաքի թիվ 192 հիմնական դպրոցն անվանակոչվել է լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով
1832 դիտում
19:49 08-12-2015
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»