1360 դիտում
16:50 17-02-2014
Երիտասարդ քաղաքական գործիչները հանդիպել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ
Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ) Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետերին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝ երկրում առկա գործընթացների վերաբերյալ:
Հերթական հանդիպումը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին տարիների ընթացքում արտագաղթի աճը, դրանց դրդապատճառներն ու ակնկալվող քայլերը։
Քննարկվել են նաև հետընտրական գործընթացները, քաղաքացիական հասարակության ակտիվությունը, հասարակություն-պետություն փոխհարաբերությունները, հասարակության դերը պետության կառուցման հարցում։
ԵՔԳԱ
Նմանատիպ նյութեր
3390 դիտում
19:21 15-02-2015
Հայտնի ժամանակակից քաղաքական գործիչները՝ երիտասարդ տարիներին. ֆոտոշարք
8068 դիտում
11:16 29-03-2015
Հայտնի քաղաքական գործիչները՝ երիտասարդ տարիներին. ֆոտոշարք
8473 դիտում
23:00 04-11-2016
Ինչպիսի տեսք ունեին աշխարհահռչակ քաղաքական գործիչները, երբ փոքր էին կամ երիտասարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1081 դիտում
12:27 26-10-2024
Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», թե ինչ է տեղի ունեցել. Ոսկանյան
661 դիտում
11:37 26-10-2024
Հայ Առաքելական եկեղեցին ոգեկոչում է տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրը