211652_close_icon
views-count1943 դիտում article-date 09:22 18-02-2014

Հայաստանի մի շարք համայնքապետեր արտագաղթում են․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. «Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, ասում են, լքում է Հայաստանը։ «Գրին քարտ» է շահել և մտածում է Ամերիկա գնալու մասին։ Հայկյանի գնալով մենք առանձնապես մտահոգված չենք։ Բայց խոշոր հաշվով մտահոգվելու բավականին մեծ առիթ կա։ 2013թ. հունիսի 13-ին կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Շիրակի մարզի Բայանդուր գյուղի ղեկավար Հովակիմ Սարգսյանի լիազորությունները՝ սեփական դիմումի համաձայն։ Գյուղապետն ընտանյոք հանդերձ մեկնեց արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան։ Մեկ ամիս անց կառավարությունն իր մեկ այլ՝ հուլիսի 10-ի նիստում վաղաժամկետ դադարեցրեց Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի լիազորությունները։ Սոցիալական պայմանների վատթարացման պատճառով գյուղապետը որոշել էր լքել երկիրը։ 2013թ. հոկտեմբերին հրաժարականի դիմում գրեց Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղապետ Գագիկ Խանսանամյանը։ Պատճառը, նրա խոսքով, այն է, որ չի կարող այլևս այսպես ապրել և աշխատել։ Արագածոտնի մարզի Ջրամբար համայնքի ղեկավար Գագիկ Գևորգյանը 2013թ. նոյեմբերի 16-ին թերթերից մեկին ասում է, թե գարունը բացվելուն պես մեկնելու է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, «թե չէ այստեղ աշխատատեղ չկա, ապրելու միջոց չկա»։ Երբ գյուղապետը դժգոհում է, թե աշխատանք ու ապրելու միջոց չունի, ինչպե՞ս վարվի գյուղացին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր