211652_close_icon
views-count1327 դիտում article-date 13:10 18-02-2014

Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Անիսեթ Գաբրիել Կոչոֆային (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` փոխնախարար Մանասարյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բենինի դեսպանը հավաստիացրեց, որ իր առաքելության ընթացքում ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան կրթության, մշակույթի, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին: Ձեռք բերվեց պայմանավորվածություն պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև: Երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպություններում փոխգործակցության շարունակությունն ու ամրապնդումը և իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:

Նմանատիպ նյութեր