211652_close_icon
views-count6441 դիտում article-date 21:21 22-03-2017

Իսրայելի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին

Մարտի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Երուսաղեմ) Էլյահու Յերուշալմիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ողջունելով հյուրին՝ նախարարի տեղակալ Պապիկյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է հայ-իսրայելական փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ, և հույս հայտնեց, որ դեսպան Յերուշալմին իր կարևոր ներդրումը կունենա երկու երկրների միջև համագործակցության առավել ընդլայնման գործում: Զրուցակակիցները կարևորեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը: Գոհունակությամբ ընդգծվեց նաև երկու երկրների խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին և կարևորվեց այդ տարածաշրջաններում խաղաղության և կայունության ապահովումը: Մտքեր փոխանակվեցին առկա հիմնախնդիրների և դրանց կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր