6505 դիտում
21:41 18-02-2014
Արտակարգ և ողբերգական դեպք Լոռու մարզում. փրկարարները փլատակի տակից դուրս են բերել ՌԴ քաղաքացու դին
Այսօր` փետրվարի 18-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնից ահազանագ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական ծառայություն, որ Շիրակամուտ գյուղում փլուզվել է սեփական տուն և կան կասկածներ, որ տան տերը մնացել է փլատակների տակ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ ժամանած Լոռու մարզի փրկարարական վարչության ծառայողները, գյուղի 22-րդ փողոցի վերջնամասում գտնվող փլուզված անասնագոմ շինության տակից դուրս են բերել տանտիրոջ 83-ամյա Թոռուն Դարբինյանի դին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է և տեղի ունեցած դեպքի մասին արդեն տեղեկացվել է նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարություն:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+