211652_close_icon
views-count1368 դիտում article-date 23:43 18-02-2014

Կիևում տուժել են ավելի քան 120 ոստիկաններ

Ոչ պակաս քան 120 իրավապահ մարմինների աշխատակիցներ են տուժել Կիևում անկարգությունների ժամանակ, հաղորդում է РИА «Новости»-ին: ՆԳ նախարարությնա տվյալներով, նրանցից մոտ 100-ը հոսպիտալացվել է: Բացի այդ զոհված ոստիկանների թիվը հասել է 3-ի: «Երեքը մահացել են, 35-ը գտնվում են ծանր վիճակում: Իսկ 35 ոստիկաններ վիրավորվել են հրազենի կրակոցից»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում: Բողոքի ակցիայի մասնակիցների վիրավորների և զոհվածների թիվը ՆԳՆ չի ճշտել: Նշենք, որ «Բերկուտը» սկսել է գրոհել է Եվրամայդանը, այն բանից հետո երբ միտինգավորները չբավարարեցին իշխանության պահանջը` թողնել հրապարակը:

Նմանատիպ նյութեր