763 դիտում
08:37 19-02-2014
Հայաստան է ժամանել բրիտանական միջխորհրդարանական պատվիրակությունը․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Եվրոպան ոչ մի կերպ բաց չի թողնում Հայաստանի օձիքը։ Ապրիլին արևմտյան ներդրողների մասնակցությամբ սպասվում է տնտեսական կոնֆերանս, իսկ երեկ Հայաստանում էր բրիտանական միջխորհրդարանական պատվիրակությունը, որը մինչ այդ այցելել էր Ղարաբաղ՝ համալրելով ադրբեջանական «սև ցուցակը»։
Ի դեպ, երեկ այս խումբը հանդիպել է նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների։ Վերջիններս ելույթ են ունեցել՝ քննադատելով ՀՀ իշխանություններին և Հայաստանի վիճակը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1507 դիտում
15:19 18-02-2014
Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջխորհրդարանական Միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը