211652_close_icon
views-count1662 դիտում article-date 11:34 19-02-2014

Պուտինը 2 մլրդ դոլարով Յանուկովիչից գնել է Կիևում արյունահեղության իրավունքը. Սաակաշվիլի

Կիևում արյունալի իրադարձությունները Կրեմլի ուղիղ հրամանով են տեղի ունենում: 2 մլրդ դոլարի հերթական տրանշետով Ռուսաստանի նախագահը Յանուկովիչից գնեց ակտիվիստներին ցրելու իրավունքը, չէ՞ որ խաղաղ եվրոպական Ուկրաինան Պուտինի վերջն է նշանակում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում: «Ես գտնում եմ, որ Վլադիմիր Պուտինը այս շաբաթ Յանուկովիչին վճարած 2 մլրդ դոլարի դիմաց գնեց Ուկրաինայի ինքնիշխանությունը, գնեց ցույցերը ցրելու իրավունքը»,-ասել է Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ եթե Ուկրաինան դառնա խաղաղ եվրոպական ժողովրդավարական երկիր, ապա դա կլինի Պուտինի վերջը:

Նմանատիպ նյութեր