211652_close_icon
views-count1148 դիտում article-date 14:08 19-02-2014

Ոչինչ չգողանալով` դիմել են փախուստի

Փետրվարի 17-ին, ժամը 19.40-ին, 1956 թ. ծնված Ալեքսանդր Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ Աբովյանի քաղաքի Էլեկտրոտեխնիկումի հանրակացարանում նկատել է 3 անծանոթների, ովքեր ապօրինի մտել են իր սենյակ և ոչինչ չգողանալով` դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.00-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Արտաշես Ա.-ն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր