211652_close_icon
views-count816 դիտում article-date 15:15 19-02-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Երկրագործության գիտական կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է ԳՆ Երկրագործության գիտական կենտրոն, հանդիպել գիտնականների և մասնագետների հետ, ծանոթացել հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ընտրասերման, գիտական սերմնաբուծության և սորտափորձարկումների կազմակերպման գործընթացներին: 2013 թվականի աշխատանքների ամփոփման և ընթացիկ տարվա խնդիրների քննարկման արդյունքում, նախարարը դժգոհություն է հայտնել կենտրոնի գործունեության վերաբերյալ, տվել կոնկրետ հանձնարարականներ կենտրոնի 87 հա հողատարածքի գիտական հատույցը կտրուկ բարձրացնելու համար: Կենտրոնի ղեկավարության ուշադրությունը հրավիրելով արտադրական և գիտական ներուժի նպատակային օգտագործման աշխատանքներում չափելի արդյունք ապահովելու վրա՝ նախարարը գործունեության բարեփոխումների ժամկետ է սահմանել մինչև առաջին կիսամյակի ավարտը, որի արդյունքներով էլ կկատարվեն համապատասխան եզրահանգումներ:

Նմանատիպ նյութեր