211652_close_icon
views-count1190 դիտում article-date 16:40 19-02-2014

Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին. տեսանյութ

Նշենք, որ այսօր Գիրք նվիրելու միջազգային օրն է: Ամիսներ առաջ աշխատանքային այցով Նոյեմբերյանի զորամասում գտնվող Շարմազանովին Մանկավարժականի շրջանավարտ զինծառայողներից մեկը խնդրել էր զորամասին գրքեր հատկացնել: Ինչպես այսօր նշեց ԱԺ փոխնախագահը, այդ խնդրանքից հետո ինքը եթերով դիմել է բուհ-ի ղեկավարությանն ու ուսանողներին, ապա սկսվել է գրքահավաքը: ''Կարևորը ոչ թե քանակն է, խնդիրը դրված է , որպեսզի մենք կարողանանք զորամասին տրամադրել մասնագիտական, հայրենասիրական գրականություն ու մեր դասականների գործերը'',-ասաց նա` հավելելով, որ սա առաջին փուլն է, մի քանի օր հետո ուսանողների հետ միասին այս գրքերը կնվիրաբերեն զորամասի գրադարանին: ''Պարզից էլ պարզ է, որ 21-րդ դարում այն մարդիկ, ովքեր դադարում են կարդալ, նրանք դադարում են մտածել: Այսօր մեր բանակը, մեր հասարակությունը կարիք ունի ինտելեկտուալ զինվորների, քաղաքացիների, և հայ երիտասարդի իդեալական կերպարը այն երիտասարդն է, ով իր մի ձեռքում պահում է սուրը, այսինքն` հայրենիքի պաշտպանությունը, իսկ մյուս ձեռքում գրիչը` գիրքը, գիտելիքը'',-շեշտեց Շարմազանովը: Նա շնորհակալություն հայտնեց հարազատ բուհ-ի ուսանողներին, ղեկավարությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին: Իսկ բուհ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նկատեց, որ իհարկե, հիմա 21-րդ դարն է, սակայն գրքին երբեք չեն փոխարինի պլանշետն ու նորագույն տեխնիկայի այլ միջոցները: ''Այսօր պլանշետով կարելի է մի հսկայական գրադարան ունենալ, բայց գիրքն ունի մի զարմանալի հատկություն, եթե սիրում ես կարդալ, աշխատում ես գրքի հետ, քեզ թանկ է ամեն ինչ, բացառիկ հաճույք է էջերը թերթելը'': ԱԺ փոխնախագահը հիշեցրեց նաև, որ այսօր մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Դիմելով ուսանողներին` նա մեջբերեց բուհ-ի ևս մեկ շրջանավարտ ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը խոսքերը. ''Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու, որը դուք եք կերտելու'': Տեսանյութը՝ [url=http://www.youtube.com/watch?v=dl1ehkrfifo]henaran.am[/url]-ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր