211652_close_icon
views-count2655 դիտում article-date 16:58 19-02-2014

Սեյրան Օհանյանը ծաղիկներ է դրել Գուրգեն Մարգարյանի շիրիմին, այնուհետ հանդիպել նրա ընտանիքին. ֆոտոշարք

Բուդապեշտում գազանաբար սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 19-ին նրա հուշակոթողին է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հարգանքի տուրք մատուցել հայ սպայի հիշատակին։ «10 տարի է անցել, և մենք եկել ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ սպային։ Մեր սպային սպանել են միայն նրա համար, որ նա հայ է, և ոճրագործն էլ խոստովանել է, որ ինքը պատրաստվել է հայ սպանելու համար»,-ասել է Սեյրան Օհանյանը: ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Գուրգեն Մարգարյանի շիրիմին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այդուհետ այցելել է նաև Գուրգեն Մարգարյանի ընտանիքին, զրուցել ծնողների հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր