211652_close_icon
views-count6476 դիտում article-date 18:53 19-02-2014

Երևանում «Նաիրիտ գործարանի» հաշվապահը Honda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր` փետրվարի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ 20-ամյա Սուրեն Ալավերդյանը իր կողմից վարած Honda մակնիշի 83 PO 888 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյանց պողոտայի թիվ 69/1 հասեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 64-ամյա Սիրանույշ Պողոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկակակն կենտրոն: Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդ Ս. Ալավերդյանն աշխատում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում` որպես հաշվապահ: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր