10981 դիտում
22:45 06-05-2016
Երևանում բախվել են «Նաիրիտ» գործարանի պահակի Mercedes-ն ու Պետական եկամուտների կոմիտեի աշխատակցի Infiniti-ն. կա վիրավոր
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` մայիսի 3-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 11:40-ի սահմաններում Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Խաչատուր Թադևոսյանի վարած Mercedes մակնիշի 47 TZ 777 համարանիշի և 29-ամյա Հակոբ Հակոբյանի վարած Infiniti մակնիշի 34 CT 926 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, վթարի հետևանքով Infiniti-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Գ Շամշյանի տեղեկություններով` Mercedes-ի վարորդ Խ. Թադևոսյանը աշխատում է «Նաիրիտ» գործարանում` որպես պահակ, իսկ Infiniti-ի վարորդ Հ. Հակոբյանը` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների նախարարությունում` որպես իրավաբանական 3-րդ վարչության առաջատար մասնագետ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
24406 դիտում
22:34 30-04-2020
Ավտովթար Երևանում. «Նաիրիտ» գործարանի դիմաց բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
13491 դիտում
13:30 26-06-2016
Երևանում դպրոցի պահակը Opel-ով բախվել է Պետական եկամուտների կոմիտեի օպերլիազորի Mercedes-ին. կա վիրավոր