1166 դիտում
20:54 19-02-2014
Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի մոտ նարկոլաբորատորիա է հայտնաբերվել
Կուրսկի շրջանում՝ ռուս֊ուկրաինական սահմանի մոտ ոստիկանները տղամարդու են ձերբակալել, ով սեփական լաբորատորիայում արդյունաբերական չափերի հասնող մարիխուանա է աճեցնում։ Նրան ձերբակալել են թմրանյութը Ուկրաինա տեղափոխելու բանակցությունների ժամանակ։
Մեքենայի թաքստոցից հայտնաբերվել է մոտ 800 կգ մարիխուանա։ Տան խուզարկման արդյունքում առգրավվել է ևս 10,5 կգ թմրանյութ։ Նախնական տվյալների համաձայն, հայտնաբերված թմրանյութի արժեքն ավելի քան 3մլն ռուբլի է կազմում։
Դեպքի կապակցությամբ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։
Նմանատիպ նյութեր
16688 դիտում
12:55 03-09-2020
ՍԱՀՄԱՆԻ ԼՐԱԳՐՈՂԸ. ՆԱ ՄԻՇՏ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻ ԹԵԺ ԿԵՏԵՐՈՒՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը