211652_close_icon
views-count7641 դիտում article-date 21:13 19-02-2014

ՍԴ-ն հօգուտ ՄԻՊ-ի առաջարկի դրական որոշում է կայացրել

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը երեկ Սահմանադրական դատարանում վիճարկել է միևնույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն նախատեսող նորմերի սահմանադրությունը: Այս մասին [b]SHAMSHYAN.com-ի[/b] թղթակցի հետ զրույցում ասաց գործը ՍԴ-ում ներկայացրած Օմբուդսմենի աշխատակազմի իրավական վարչության պետ Արամ Վարդևանյանը: Խնդիրը այն է, որ սահմանված ժամկետներում հարկերը չվճարելու դեպքում հարկային մարմինը գործարարներին ենթարկում է կրկնակի ` և վարչական, և հարկային պատասխանատվության: Մինչդեռ , ՀՀ Սահմանադրությամբ հստակ արգելվում է անձին նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության ենթարկելը: Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Օմբուդսմենի մտահոգությունը, հայտնել է դիրքորոշում` նշելով, որ ԱԺ-ն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի բացառելու համար գործարարներին կրկնակի պատասխանատվության ենթարկելու հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր