921 դիտում
22:24 19-02-2014
Բողոքի ցույցեր՝ Աթենքում
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մոտ 5 հազար հունացի ագարակատերերը զանգվածային ցույց են անցկացրել՝ պահանջելով հարկային արտոնութուններ և վարկերի մի մասի պահպանում։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ակցիային մանակցում էին ֆերմերների միության ներկայացուցիչներ, առևտրականներ և ձախակողմյան քաղաքական կուսակցությունների անդամներ։
Ցույցի ընթացքում ելույթով հանդես է եկել Հունաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Դիմիտրիս Կուցուբասը։ Նա ընդգծել է, որ Կոմկուսը սատարելու է ֆերմերներին, նշելով, որ անհրաժեշտ է դադարեցնել հունացի ագարակատերերի թալանը՝ սահմանելով գյուղմթերքների ցածր գին։
Միջոցառման ավարտից հետո ցուցարարները լոզունգներով երթ են կազմակերպել դեպի Հունաստանի պառլամենտի շենք՝ հանդիպելու պառլամենտի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպում չի կայացել։
Նմանատիպ նյութեր
1943 դիտում
13:07 16-01-2014
Ֆրանսիայի հայերը բողոքի ցույցեր կանցկացնեն ընդդեմ Օլանդի՝ Թուրքիայի այցի և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը
1565 դիտում
17:56 01-02-2014
Ադրբեջանում ուսանողները պատրաստվում են զանգվածային բողոքի ցույցեր անցկացնել
1172 դիտում
15:52 11-02-2014
Բոսնիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը