211652_close_icon
views-count1562 դիտում article-date 17:56 01-02-2014

Ադրբեջանում ուսանողները պատրաստվում են զանգվածային բողոքի ցույցեր անցկացնել

Բաքվի պետական համալարանի ռեկտոր Աբել Մագերամովի գրառումը, որը կատարվել է Facebokk-ի իր էջում, ուսանողների բուռն վրդովմունքն է առաջացրել, որի հետ կապված վերջիններս պատրաստվում են բողոքի մեծ ակցիաներ անցկացնել: Նախօրեին Մագերամովը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «այս տարվանից սկսած քննություններից պարտքեր ունեցող ուսանողները պարտավորված կլինեն հավելյալ վճարումներ կատարել կրկին դասախոսությունները լսելու համար», ինչը նշանակում է, որ ադրբեջանցի ուսանողները չեն կարողանա իրենց ակադեմիական պարտքերը վերահանձնել: Facebook սոցցանցում Մագերամովի գրառումից անմիջապես հետո ստեղծվել են խմբեր, որոնցում կոչ է արվում համընդհանուր բողոքի ակցիա անցկացնել փետրվարի 3-ին նշված համալսարանում:

Նմանատիպ նյութեր