211652_close_icon
views-count10588 դիտում article-date 18:34 20-02-2014

Անգամ Ճանապարհային ոստիկանության վարչական շենքի մոտ «կարմիր կովն իր կաշին չի փոխում»

Կա վարորդների մի խավ, ովքեր իրենց համարելով «վերին արտի ցորեն» ավտոմեքենաները վարում են առանց ամրագոտու: Երբ Հայաստանում սկսեց կիրառվել ամրագոտի չկապելու համար վարորդին վարչական պատասխանատվության ենթարկելու օրենքը, Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից բազմաթիվ վարորդներ այդ խախտման համար տուգանքների են արժանացել: Այսօր` փետրվարի 20-ին, ճանապարհային ոստիկանության վարչական շենքի մոտ lexus մակնիշի 10 AO 045 համարնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, իրենց համարելով անպարտելի, առանց ամրագոտու էին: Շարքային վարորդներն ու քաղաքացիները, եթե ամրագոտի չեն կապում ու տեսնում են մոտոկայքում ՃՈ ծառայողի, ապա անմիջապես կապում են ամրագոտիները: Իսկ լուսանկարում պատկերված այս «աղվամազ ջահելները» երևի վստահ են, որ «պապան» կլուծի իրենց չպատժելու խնդիրը, ու երևի դրա համար էլ ՃՈ վարչական շենքի մոտ առանց ամրագոտու էին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ 39-ամյա Էդվարդ Ղազարյանի անվամբ: Լուսանկարները ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր