211652_close_icon
views-count1317 դիտում article-date 00:14 21-02-2014

ՄԱԿ-ը կոչ է արել Կիևում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Ուկրաինայի հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել Կիևի կենտրոնում տեղի ունեցող բռնությունները, այդ թվում բախումները և հրազենի կիրառումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրիկին։ «Կիևում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին Պան Գի Մունը տեղեկացված է և տագնապ է զգում այրունահեղության նման քանակից, ինչպես նաև անհանգստացած է երկկողմ հրազենի կիրառման համար։ Սա պետք է անհապաղ դադարեցնել»,֊ ասել է Մարտին Նեսիրիկին։

Նմանատիպ նյութեր