211652_close_icon
views-count1281 դիտում article-date 12:50 21-02-2014

Ուկրաինայի ընդդիմությունը կառավարությունից կրկին պահանջել է ազատ արձակել Տիմոշենկոյին

Ուկրաինայի խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգեց արյունալի իրադարձությունների զոհերի հիշատակը: «Բատկիվշչինա»-ի առաջնորդ Արսենի Յացենյուկը իր ելույթում Գերագույն ռադայից պահանջել է վերանայել փետրվարի 22-ին կայանալիք նիստի ընթացքում երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու հարցը: Բացի այդ, քննարկվել են այլ կարևորագույն հարցեր ևս, որոնք կարող են Ուկրաինան փրկել քաղաքական ճգնաժամից: Հիշեցնենք, որ Կիևում զանգվածային անկարգությունները և ուժայինների հետ բախումները վերսկսվեցին երեքշաբթի: Ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենքը: Ուկրաինայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ բախումներում զոհերի թիվը ներկա պահին հաշվվում է 77 մարդ:

Նմանատիպ նյութեր