3762 դիտում
15:45 21-02-2014
51-ամյա վարորդը Աբովյան քաղաքում Volkswagen-ով վրաերթի է ենթարկել ամուսիններին ու նրանց երեխային
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 20-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 12:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 51-ամյա Հայկ Խաչատրյանը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում՝ «Էլոնա» գեղեցկության սրահի դիմաց, իր կողմից վարած Volkswagen Tuareg մակնիշի 88 RN 889 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Հայկ Դուրյանին, 27-ամյա Մարինե Սիրեկանյանին և 1-ամյա Սամվել Դուրյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն, իսկ Ս. Դուրյանին՝ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները ընտանիքի անդամներ են և կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Նմանատիպ նյութեր
15827 դիտում
19:49 05-10-2014
Արտակարգ դեպք` Վանաձորում. 21–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ամուսիններին և նրանց փոքրիկին