15830 դիտում
19:49 05-10-2014
Արտակարգ դեպք` Վանաձորում. 21–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ամուսիններին և նրանց փոքրիկին
Այսօր` հոկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի բնակիչ, 21-ամյա Արմեն Բալոյանը Նարեկացի փողոցում իր կողմից վարած ZHUK-A 06 մակնիշի 34 MS 995 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական բաժնի Տարոնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածները ամուսիններ են և նրանց 1,5 տարեկան երեխան: Նրանք այս պահին գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղից ֆոտոլրագրողին ասել են, որ նրանք գտնվում են կայուն ծանր վիճակում: Վրաերթի ենթարկվածները փողոցն անցնելիս են եղել թույլատրելի հատվածով:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Նմանատիպ նյութեր
3762 դիտում
15:45 21-02-2014
51-ամյա վարորդը Աբովյան քաղաքում Volkswagen-ով վրաերթի է ենթարկել ամուսիններին ու նրանց երեխային