1102 դիտում
18:00 21-02-2014
Անառաջնորդ շարժումները ֆանտաստիկ զարգացումներ են ունենալու
Անառաջնորդ շարժումների տեսությունը, մեխանիզմներն ու մարտավարությունը մշակվել են գերմանական գիտահետազոտական հաստատություններում: Դրանք փորձարկվել են արաբական և հետխորհրդային մի շարք երկրներում և նկատելի դրական արդյունքներ տվել: Անառաջնորդ շարժման գաղափարն ունի զարգացման մեծ հեռանկար և տեսանելի ապագայում տարածվելու է մի շարք այլ հարթություններում: Առաջին փուլում կուսակցությունները հրաժարվելու են իրենց առաջնորդներից, բանակները կազմվելու են միայն զինվորներից, կառավարությունները՝ միայն նախարարներից: Երկրորդ էտապում վերանալու են խորհրդարանների նախագահները, աշխատանքից ազատվելու են դատավորները, նվագախմբերը հրաժարվելու են դիրիժորներից, թատրոնը՝ ռեժիսորից, թերթը՝ խմբագրից, հիմնարկությունն ազատվելու է տնօրենից, նավերը՝ նավապետից, հանցագործ աշխարհը՝ «օրենքով գողերից» և այլն: Երրորդ փուլում մարզիկները տուն են ուղարկելու մարզիչներին, ուսանողները՝ դասախոսներին, աշակերտները՝ ուսուցիչներին, մանկապարտեզներից հեռացվելու են դայակներն ու դատիարակները, հարսանիքները կազմակերպվելու են առանց քավորի, ընտրությունները կազմակերպվելու են առանց ԿԸՀ նախագահի:
Չորրորդ փուլում վերանալու են կուսակցությունները, կառավարությունները, խորհրդարանները: Ընտրություններ ընդհանրապես չեն լինելու, որովհետև ուրիշի միջոցով ներկայանալու խնդիր չի լինելու: Յուրաքանչյուրն ինքն է հաստատելու և իրականացնելու իր ծրագիրը, լուծելու իր հարցը, մղելու իր կռիվը: Այսպես շարունակելու դեպքում չի լինելու մի ոլորտ, որտեղ որևէ մեկը ուրիշի փոխարեն որոշում ընդունի, կամ ասի, թե ով ինչ պիտի անի, հրաման արձակի, կարգադրություն կամ դիտողություն անի: Յուրաքանչյուրն անելու է իր գործը, ճանաչելու իր իրավունքները և գործելու միայն իր հայեցողությամբ: Սակայն անառաջնորդ շարժման գաղափարն իրականացնելն այնքան էլ դյուրին չէ:
Առաջնորդի գործոնը վերացնելիս նրա նկատմամբ սոցիալական անվստահությունը բավարար չէ: Փուլից փուլ անցումային շրջանում հարկավոր է առաջնորդի գործոնը փոխարինել ընդհանուր սկզբունքով, կանոնով, նորմով:
Այդ ընդհանուր ընդունելի նորմն ու սկզբունքը պիտի շատ պարզ ու միանշանակ լինեն: Ժամանակի ընթացքում այդ նորմերն ու կանոնները ևս վերանալու են: Եվ դրանից հետո տեղի է ունենալու մարդկության տրանսֆորմացիա: Ահա այստեղ է նկատվելու մարդկության մեծ առաջընթացը, որը որակապես փոխելու է աշխարհը:
Մարդու վարքաբանությունն ուսումնասիրողները փաստում են, որ մարդկանց 95 %-ը զուրկ է նախաձեռնությունից և դժվար է կողմնորոշվում պարզ իրավիճակում: Առաջնորդներից ազատվելուց հետո այդ որակի մարդիկ ակնհայտ պատճառներով վերանալու են և մնալու է միայն ազատ ու գիտակից քաղաքացին:
Թաթուլ Մկրտչյան

Նմանատիպ նյութեր
6255 դիտում
18:48 02-04-2017
Մոսկվայում անառաջնորդ ցույցեր են անցկացվում. ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ
2008 դիտում
21:07 20-11-2014
Շունը կրկնում է տիրուհու ոտքերի շարժումները. տեսանյութ
5501 դիտում
21:24 01-04-2017
Պոպուլիստական շարժումները մեծ թափ են ստանում Եվրոպայում
Այս բաժնից
1378 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
988 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար