5504 դիտում
21:24 01-04-2017
Պոպուլիստական շարժումները մեծ թափ են ստանում Եվրոպայում
Հինգշաբթի օրը Մալթայում կայացավ Եվրամիության անդամ երկրների հանդիպումը, որի ընթացքում Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը անդրադարձավ Եվրոպայում աճող պոպուլիստական շարժումներին և մարտահրավերներին, ինչպես նաև՝ համախմբան կոչ արեց: Այս մասին հաղորդում է «[url=http://www.amerikayidzayn.com/a/3791522.html]Ամերիկայի ձայնը[/url]»:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Մալթայի մայրաքաղաք Վալետայում քննարկեցին Եվրոպայում լայն տարածում գտած պոպուլզիմի մարտահրավեները: Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը քննադատեց նմանատիպ շարժումներին ցուցաբերած աջակցությունը:
«Շատերը հիացած են պոպուլիստական գաղափարներով, նույնիսկ՝ մեկ այլ մայրցամաքում, որտեղ նորընտիր նախագահը ողջունեց Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը՝ խրախուսելով մյուս երկրներին հետևել այդ օրինակին: Եթե այսպես շարունակվի, ես կողջունեմ Օհայո նահանգի անկախացումն ու Տեխասի անջատումը ԱՄՆ-ից»:
Թրամփն իր աջակցությունն էր հայտնել՝ Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության նախկին առաջնորդ, Եվրամիությունից դուրս գալու գաղափարի ջատագով Նայջլ Ֆարաջին: Չնայած պոպուլիստական հայացքներ ունեցող ղեկավարների ընտրություններում տարած պարտություններին, պոպուլիստական շարժումները մեծ թափ են ստանում Եվրոպայում ՝ վտանգելով Եվրամիության անվտանգությունը:
Յունկերը միասնության կոչ է արել. «Հիմա է այն պահը, երբ մենք, ճշմարիտ եվրոպական արժեքներ դավանողներս, պետք է արագորեն համախմբվենք: Հակառակ դեպքում մեր փոխարեն այդ կանեն պոպուլիստներն ու կտուժի ամբողջ Եվրոպան»:
Եվրոպական խորհրդի նախագահ, ազգությամբ լեհ, Դոնալդ Տուսկը լավատեսորեն է տրամադրված Եվրամիության ապագայի հանդեպ: «Բրեքզիթ»-ը մեզ բոլորիս միավորեց և ավելի վճռական դարձրեց», - ասաց Տուսկը:
Երեք տարի առաջ Մոսկվայի կողմից իրականացված Ղրիմի բռնակցումից հետո՝ նախկին Խորհրդային Միության մաս հանդիսացող Լեհաստանը գնահատում և կարևորում է միասնական և հզոր Եվրապայի գաղափարը:
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
18:00 21-02-2014
Անառաջնորդ շարժումները ֆանտաստիկ զարգացումներ են ունենալու
2011 դիտում
21:07 20-11-2014
Շունը կրկնում է տիրուհու ոտքերի շարժումները. տեսանյութ
1123 դիտում
14:43 03-02-2022
Հակադիր շարժումները իշխանության ներսում խաթարում են աշխատանքի մեխանիզմը․ Փաշինյան
Այս բաժնից
1798 դիտում
20:23 24-12-2024
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
946 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
871 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին