Հայազգի Արսեն Ավակովն ընտրվել է Ուկրաինայի ՆԳ նախարար
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների քվեարկության արդյունքում «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր, հայազգի Արսեն Ավակովը ընտրվել է Ուկրաինայի ՆԳ նախարար։
Նիստի ընթացքում նրա օգտին քվեարկել է 275 պատգամավոր։
Նշենք, որ Ա. Ավակովը 2004 թ. փետրվարից մինչև 2010 թ. փետրվարը գլխավորել է Խարկովի նահանգը: