211652_close_icon
views-count954 դիտում article-date 20:17 22-02-2014

Եգիպտոսում առաջին անգամ քաղաքական կուսակցությունը կին կղեկավարի

Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ քաղաքական կուսակցությունը կին կղեկավարի։ Հալյա Շուքուր Ալլան «Ադ Դուսթուր» լիբերալ կուսակցության առաջնորդ է ընտրվել։ Այս մասին հայտնել է կուսակցության հիմնադիր 71֊ամյա Մուհամեդ ալ Բարադեին։ Հալյա Շուքուր Ալլայի օգտին քվեարկել է կուսակցության 107 անդամ, դեմ` 57-ը։ Նախկին ղեկավար Մուհամեդ ալ Բարադեին դարձել է կուսակցության պատվավոր նախագահ։

Նմանատիպ նյութեր