211652_close_icon
views-count18718 դիտում article-date 20:12 22-02-2014

«Ճվճըվ Արոն» գերազանցեց իր անուղղելի զավակներին. ե՞րբ է վերջ դրվելու սրանց անպատժելիությանը

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Nissan մակնիշի 91 VP 999 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված ավտոմեքենան վարել է Արա Վարդանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է հանցագործ աշխարհում վարկաբեկված «»Ճվճըվ Արո»: Ինչպես ավելի վաղ բազմաթիվ անգամներ տեղեկացրել էր [b]SHAMSHYAN.com[/b]-ը, երթևեկության կանոնների չարամիտ խախտումներ, ոչ սթափ վիճակում, թմրանյութ օգտագործած, առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար «Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակները, ովքեր հանրությանն ավելի հայտնի են Սերժուլիկ ու Սաքուլիկ, վարչական պատասխանատվության են ենթարկվել, իսկ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Իսկ անցյալ տարի՝ տարեվերջին, Սաքուլիկը վթարի պատճառ էր դարձել, ինչի հետևանքով նրա ավտոմեքենան նույնպես տեղափոխվել էր ՃՈ հատուկ պահպանվող տարածք: [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ երեկ նույնպես ՃՈ հատուկ պահպանվող տարածք էր տեղափոխվել Toyօta Land Cruiser մակնիշի 79 ՕՏ 999 համարանիշի ավտոմեքենան, որը վարձույթի սրահից վերցրել և վարելիս է եղել «Ճվճըվ Արոյի» ավագ որդին՝ Սարգիս Վարդանյանը, ով, ի դեպ, 1 տարով զրկվել էր մեքենա վարելու իրավունքից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր