211652_close_icon
views-count1304 դիտում article-date 20:56 22-02-2014

Ուկրաինայի խորհրդարանը արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները քվեարկել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկության համար և նախագահական արտահերթ ընտրությունների օր նշանակել մայիսի 25-ին: Որոշման մեջ նշվում է, որ Վիկտոր Յանուկովիչի՝ Ուկրաինայի նախագահի իր պարտականություններից ոչ սահմանադրորեն հրաժարվելու հետ կապված, խորհրդարանը հարկադրված է նախագահական նոր ընտրություններ նշանակել: Նախագծին կողմ է քվեարկել 328 պատգամավոր:

Նմանատիպ նյութեր