211652_close_icon
views-count1754 դիտում article-date 16:41 23-02-2014

Խարկովում ոտքի են ելել Մայդանի հակառակորդները

Ուկրաինայի Խարկով քաղաքում փողոց են դուրս ելել Մայդանի կողմնակիցները և հակառակորդները, հաղորդում է Газеты.Ru-ն: «Մայդանի հակառակորդները հավաքվել են Լենինի արձանի մոտ, իսկ կողմնակիցները` Տարաս Շեվչենկոյի արձանի մոտ: Հակամայդանականները կոչեր են անում , որ Խարկովը ոտքի կանգնի և Բենդերնեին վտարի», հաղորդել է կայքի թղթակիցը դեպքի վայրից: Երկու կողմերը հավաքվել են մոտ 5 հազարական մարդկանցով: Իսկ ոստիկաններ չկան: Եվրամայդանի հակառակորդները չեն սատարում Յանուկովիչին, սակայն նրանք հայտնել են, որ այն ինչ կատարվում է Կիևում` դա ֆաշիստական ապստամբություն է:

Նմանատիպ նյութեր