8457 դիտում
22:58 23-02-2014
Խոշոր ավտովթար Ծաղկաձորի ճանապարհին. վիրավոր վարորդը հայտարարում է, որ չի աշխատում, իսկ ընկերները պնդում են, որ նա ԱՊՊԱ-ի աշխատակից է
Այսօր` փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի Նոր Արեշ թաղամասի 42 փողոցի բնակիչ 29-ամայ Գոռ Հայրապետյանը վարելով Opel մակնիշի 80 DD 909 համարանիշի ավտոմեքենան, Ծաղկաձոր-Ջրառատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, ըստ նախնական տեղեկությունների, վազանց կատարելու ժամանակ չկարողանալով կառավարել ավտոմեքենան վթարի է ենթարկվել և կողաշրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև նույն վաշտի Ծաղկաձորի ջոկի ծառայողները ջոկի հրամանատար Պետրոս Մաթևոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստում:
Հիվանդանոցում Գ. Հայրապետյանը հայտնել է, որ չի աշխատում, սակայն վթարի վայրում հավաքված նրա ընկերները հայտնում էին, որ նա ապահովագրական ընկերություններից մեկի աշխատակից է:
SHAMSHYAN.com-ը պարզում է, թե որ ապահովագրական ընկերության աշխատակից է Գ. Հայրապետյանը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+