2823 դիտում
18:55 21-02-2014
«Հավատամք» երգչախմբի ելույթը` «Коложский Благовест» միջազգային 13-րդ փառատոնում. ֆոտոշարք
Բելառուսի Գրոդնո քաղաքում ընթացող «Коложский Благовест» միջազգային 13-րդ փառատոնի շրջանակներում փետրվար 20-ին «Свято-Владимирский» տաճարում անցկացվեց մրցութային փուլը, որին տարբեր երկրներից մասնակցող 37 երգչախմբերի թվում էր նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» երգչախումբը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի օրհնությամբ «Коложский Благовест» միջազգային 13-րդ փառատոնին մասնակցող «Հավատամք» երգչախումբը մրցութային փուլին ներկայացավ մեր Սուրբ Եկեղեցու` Կոմիտասյան Պատարագից վերցված «Բարեխօսութեամբ Մօր Քոյ...», «Միայն Սուրբ, միայն Տեր...» և «Ամեն Հայր Սուրբ...», «Օրհնեալ է Աստուած», «Սուրբ Աստուած» և «Գովեա Երուսաղէմ զՏէր...» հատվածների, Րաֆֆի Միքայելյանի մշակմամբ` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի «Անկանիմք առաջի Քոյ...» շարականի, Վահե Բեգոյանի մշակմամբ` «Նայեա ի մեզ...» և «Թագ պարծանաց»` Պսակադրության շարականների և Աշոտ Ղազարյանի մշակմամբ «Խնկի ծառի նման ես...» միջնադարյան տաղի կատարումներով:
«Հավատամք» երգչախմբի ելույթն այնքան տպավորիչ և հուզիչ էր, որ ելույթի ավարտին ներկաների ծափողջույնները երկար ժամանակ չէին դադարում. ավելին` դրսում հավաքված մարդիկ անհամբերությամբ սպասում էին երգչախմբի աղջիկների` տաճարից դուրս գալուն` միմյանց հարցնելով.«Когда же мы сново будем видеть ангелов»...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
900 դիտում
11:17 20-02-2014
«Коложский Благовест» միջազգային 13-րդ փառատոնը սկսված է
1218 դիտում
12:04 24-02-2014
«Հավատամք» երգչախմբի մրցանակները` Բելառուսի միջազգային փառատոնում
4204 դիտում
11:13 15-03-2015
Խմբավար Րաֆֆի Միքայելյանի հրաժեշտի համերգը՝ «Հավատամք» երգչախմբի կազմում. ֆոտոշարք
Այս բաժնից
541 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
625 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք