8379 դիտում
19:08 24-02-2014
Ոստիկանությունը պարզել է Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 հնդիկ վիրավորների ինքնությունը
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ` փետրվարի 23-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացիների և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 20:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի կողմից դեպի Դավիթ Անհաղթ փողոց տանող Լամբադա կամրջի վրա բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Մկրտիչ Մատանյանի վարած ГАЗ З110 մակնիշի 34 PԼ 439 համարանիշի և 46-ամյա Էդիկ Գևորգյանի վարած Opel Astra մակնիշի 35 ՍV 458 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel Astra-ի ուղևորներ Հնդկաստանի քաղաքացիներ 20-ամյա Բենջամեին-Ռայմոն Սինղդեվը, 23-ամյա Ջենիֆեր Սինղդեվը, 23-ամյա Կլրիմպուի Մոլսումը և 20-ամյա Բրայեն Ռաֆաելիբոն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավոր հնդիկները բոլորը սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/140223221343/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի հարևանությամբ, Լամբադա կամրջի մոտ բախվել էին ГАЗ З110 մակնիշի 34 PԼ 439 համարանիշի և Opel Astra G մակնիշի 35 ՍՍ 458 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ:
Նշված հատվածում երթևեկությունը ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ցուցումով ժամանակավորապես դադարեցվել էր, որպեսզի ՃՈ աշխատակիցները կարողանաին անվտանգ աշխատել: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ վիրավորները եղել էին ուղևորներ և ազգությամբ հնդիկներ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+