211652_close_icon
views-count2348 դիտում article-date 09:05 25-02-2014

«Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը դիմել է դատարան․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Խորենացու փողոցի «Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը չի պատրաստվում վճարել էկոնոմիկայի նախարարության՝ շուկայի վերահսկողության տեսչության կազմած 65 միլիոն դրամի տուգանքը: Նա փետրվարի 21-ին վարչական դատարանին հայց է ներկայացրել ակտը առոչինչ ճանաչելու պահանջով։ Այս մասին մեր թղթակցին տեղեկացրել է գործարարը։ «Իրենք շատ անգրագետ, լկտի, անհիմն բաներ են արել»,–ասել է նա՝ հավելելով, որ շուկայի վերահսկողության տեսչության պետը տուգանելու իրավունք չուներ։ Նրա խոսքով, նման լիազորություն ի պաշտոնե միայն էկոնոմիկայի նախարարն ունի։ «Հժ»-ն ավելի վաղ գրել էր, որ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում դեկտեմբեր ամսին իրականացրած ստուգումների արդյունքում ընկերության տնօրեն Նունե Նալբանդյանը, ով գործարար Վաղարշ Աբրահամյանի կինն է, փետրվարի 10-ին տուգանվել էր 65 միլիոն դրամով»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր