211652_close_icon
views-count1280 դիտում article-date 10:04 25-02-2014

Ի՞նչ է խոսել Արմեն Աշոտյանը Հաագայում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Աշոտյանն օրերս գնացել էր Հաագա, որտեղ, ինչպես հայտնի է, միջազգային դատական ատյան է գործում: Մայդանի ֆոնին իշխող կուսակցության արտաքին կապերով պատասխանատուի այցը դիտարժան է: «Խեր ըլնի, կարո՞ղ է պայմանների հետ էիք ծանոթանում»: «Ես չգիտեմ, թե իմ այցի մեջ Դուք Ձեզ «հասանելի» ինչ եք տեսնում, սակայն, բացի կրթական-գիտական ծրագրերից, մենք մշակում ենք տվյալ երկրների հետ համագործակցության արտաքաղաքական օրակարգեր եւս»: Ի դեպ, Նիդերլանդների քրիստոնեադեմոկրատական կուսակցության միջազգային հարցերով խոսնակ Պիտեր Օմցիկը «թվիթ» էր արել հաագյան Ձեր հանդիպման մասին եւ գրել, որ խոսվել է Ռուսաստանից ու Հայոց ցեղասպանության 100-ամյակից: Մայդանի ֆոնին ի՞նչ եք խոսել Ռուսաստանից: «Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում»: Ռուսաստանի մասին փիս բաներ եք լսել՝ չե՞ք ցանկանում բարձրաձայնել: «Ո՛չ, բաց-անկեղծ զրույց է եղել»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր