1873 դիտում
18:22 22-03-2017
Երևանում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության սոցիալական ոլորտի կազմակերպությունների համաժողով
Այսօր՝ մարտի 22-ին, Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում, տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության սոցիալական ոլորտի կազմակերպությունների համաժողով, որին ներկա էին ոլորտի 45 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովին ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Արտեմ Ասատրյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուներ:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին սոցիալական ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացվեցին պետական հոգածության նշանակության խնդիրներն ու անելիքները:
Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան սոցիալական ոլորտի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բարձրացված խնդիրների և առաջարկությունների վերաբերյալ ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով ոլորտի բարեփոխումներին և հետագա քաղաքականությանը վերաբերող հարցերին:
Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի սոցիալական պաշտպանության ոլորտի դրույթները ներկայացվեցին Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից որպես ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված տիկին Ջեմմա Բաղդասարյանի կողմից:
Ավարտին, համաժողովը հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որում կոչ է արվում առաջիկա ընտրություններում աջակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Համաժողովի հայտարարությունը, որին միացել են համաժողովին ներկա հասարակական կազմակերպությունները, ներկայացնում ենք ստորև:
«Վերջին տարիներին շարունակվում են պետության կողմից սոցիալական ոլորոտում արդեն բնականոն դարձած նոր համակարգերի ձևավորման, սոցիալական ծառայությունների մատուցման նոր՝ մարդակենտրոն մոտեցումների ներդրման, բարեփոխումների իրականացման քայլերը:
Այս ոլորտի բոլոր բնագավառներում արձանագրվեցին դրական տեղաշարժեր՝ նախորդ տարիներին սկսված բարեփոխումների ուղղությամբ:
Զբաղվածության պետական ծրագրերի հասցեականության և ծախսարդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվել են նպատակային ծրագրեր, զբաղվածության պետական կարգավորման ակտիվ ծրագիր:
Ընտանիքներին նպտակային աջակցություն տրամադրելու համար վերանայվել և կիրառվում են նպաստների տրամադրման նոր համակարգեր, մշակվել են ընտանիքների անապահովության գնահատման նոր մոտեցումներ:
Ընտանիքի անապահովության գնահատման հասցեականության մակարդակի բարձրացման և տրամադրվող սոցիալական ծառայությունների հասցեականության տեսանկյունից կարևոր է ծառայությունների տրամադրման մոտեցումները՝ ըստ անձի և ընտանիքի բազմակողմանի գնահատված կարիքի:
Աշխատանքներ են իրականացվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի բարելավման, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի, երեխայի և նրա ընտանիքի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովման ուղղությամբ:
Հաշմանդամության բնագավառում վարվող քաղաքականությունն ու պետական նպատակային ծրագրերն ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովմանը:
Հաշվի առնելով սոցիալական ոլորտում իրականացված բարեփոխումների նկատելի առաջընթացը, ինչպես նաև հաշվի առնելով դեռևս լուծում պահանջող խնդիրները՝ գտնում ենք, որ առաջիկա տարիների համար անհրաժեշտ է շարունակել արդեն իսկ որդեգրված մասնակցային քաղաքականությունը:
Կառավարությունը պետք է շարունակի ապահովել ոլորտի խնդիրներով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը որոշումների կայացման, իրավական ակտերի նախագծման և քաղաքականության մշակման գործընթացում:
Համոզված ենք, որ նման մոտեցումը հիմնական գրավականն է առավել թափանցիկ, հաշվետվողական և արդյունավետ սոցիալական քաղաքականություն ունենալու համար:
Մենք՝ համաժողովի մասնակից ներքոստորագրյալ կազմակերպություններս, կարևորելով և գնահատելով Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործունեությունն ու սոցիալական խնդիրների լուծման գործում առաջարկվող իրատեսական ծրագրերն ու քաղաքականությունը,
կոչ ենք անում 2017թ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քվեարկել Հայաստանի Հանրապետական Կուսակցության ու նրա թեկնածուների օգտին»:
Հայտարարությանը միացել են թվով 45 հասարակական կազմակերպություններ:
Նմանատիպ նյութեր
9458 դիտում
23:05 25-03-2017
Տեղի է ունեցել կրթության ոլորտի 25 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ համաժողով
1344 դիտում
16:53 25-02-2014
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային Ժողովում. ֆոտոշարք
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»