1600 դիտում
13:16 26-02-2014
«Հմբո» անվանելու համար 46-ամյա վարորդը ծեծել է պետին
46-ամյա Նորիկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի նյութապահովման վաշտի վարորդ, զորամասի ավտոհավաքակայանի մեքենաների վերանորոգման արհեստանոցում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված իրեն «Հմբո» անվանելու համար բռնություն է գործադրել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 32-րդ և 34-րդ հոդվածների համաձայն ծառայության և զինվորական կոչման բերումով իր նկատմամբ պետ հանդիսացող նույն զորամասի նյութապահովման վաշտի պարենային դասակի հրամանատար, կոչումով ենթասպա Արթուր Մովսեսյանի նկատմամբ` աջ ձեռքի բռունցքով մեկ անգամ հարվածելով վերջինիս դեմքին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նորիկ Օհանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 358 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
5518 դիտում
22:48 24-07-2015
24-ամյա Վահանն ու 23-ամյա Մարտինը ծեծել են պետին, իսկ վեճի պատճառն ամենեւին ծառայության հետ կապ չի ունեցել
Այս բաժնից
1012 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
991 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր