211652_close_icon
views-count1618 դիտում article-date 17:40 26-02-2014

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բուրքհալթերը առաջիկայում կայցելի Հարավային Կովկաս: Այս մասին նա տեղեկացրել է Վաշինգտոնում Հելսինկյան կոմիտեի առաջ իր ելույթի ժամանակ: Բուրքհալթերը, սակայն, չի նշել, թե երբ է ծրագրում այցելել կովկասյան տարածաշրջան: Այլ մանրամասներ նա չի հաղորդել: Հիշեցնենք, որ նա ԵԱՀԿ նախագահի պարտավորությունները ստանձնել է այս տարվա հուընվարի 1-ից:

Նմանատիպ նյութեր