211652_close_icon
views-count1993 դիտում article-date 10:33 21-03-2015

Ֆրանսուա Օլանդը կայցելի Հարավային Կովկաս

Ապրիլի վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կմեկնի Հարավային Կովկաս: Այցի շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահի՝ եվրոպական հարցերով պետքարտուղար Առլեմ Դեզիրը: «Փարիզը կներդնի բլոր ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման և այդ տարածաշրջանում ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար»,-ասել է Դեզիրը և հավելել, որ ներկայիս ստատուս-քվոն չի բխում ոչ Հայաաստանի և ոչ էլ Ադրբեջանի շահերից: Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում եռակողմ հանդիպում անցկացվեց Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների միջև, որի ժամանակ մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ԼՂ հարցի կարգավորման շուրջ, այդ թվում՝ անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակման:

Նմանատիպ նյութեր