5123 դիտում
19:24 26-02-2014
Հրաժեշտ Circle.am-ին
SHAMSHYAN.com-ի ընթերցողներին տեղեկացնում ենք, որ այսօրվանից մեր կայքը ևս լքել է հայաստանյան կայքերը վարկանիշավորող Circle.am համակարգը:
Այս որոշումը հասունանում էր արդեն շատ երկար ժամանակ, քանի որ ակնառու էր, որ նախ՝ այնպիսի կայքեր էին հայտնվում Circle.am-ի առաջին հորիզոնականներում, որ թեև ներկայանում էին որպես լրատվական, սակայն չունեին գոնե մեկ լրագրող: Ապա նաև ակնհայտ էր, որ վարկանիշավորումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ որոշ կայքեր շատ ավելի բարձր մուտքեր ունեին, քան հնարավոր էր նույնիսկ պատկերացնել, իսկ SHAMSHYAN.com-ի այցելուների թիվը միշտ զգալիորեն ավելի քիչ էր Google Analitics համակարգի տվյալներից:
Սակայն չնայած այս ամենին՝ Circle.am-ը որոշեց ավելի «բարեփոխվել» ու սկսեց կայքերը վարկանիշավորել միայն սեփական ցանկությամբ, ինչից հետո այդ համակարգում SHAMSHYAN.com-ի ներկայությունը պարզապես անիմաստ է, քանի որ մենք ևս կարող ենք նման վարկանիշավորում անել:
Ենթադրելով, որ Circle.am-ը` լի պետական մտածողության դրսևորումներով, ադրբեջանական համացանցային հարձակումների համատեքստում որոշել է աշխարհից թաքցնել Հայաստանի իրական ազդեցիկ կայքերը, մեծագույն հարգանքով հրաժեշտ ենք տալիս իրեն սպառած (զոհաբերա՞ծ) վարկանիշավորման համակարգին:
Նմանատիպ նյութեր
1311 դիտում
15:18 12-02-2014
Circle.am-ի փոփոխված տարբերակը կգործարկվի փետրվարի 24-ին. itel.am
1577 դիտում
09:39 05-04-2014
Երեկ Տիգրան Սարգսյանը հրաժեշտ է տվել իր կաբինետի անդամներին. Հրապարակ
1424 դիտում
13:27 22-04-2014
Կոլումբիայում և Մեքսիկայում հրաժեշտ են տալիս Մարկեսին
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը