4266 դիտում
20:06 26-02-2014
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մանվել Գրիգորյանին խաչ է նվիրել
Այսօր տեղի է ունեցել ԵԿՄ նորընտիր վարչության նիստը: Նիստը հաստատել է 2 տարվա աշխատանքային ծրագիրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը:
Վարչությունում ձեւավորվել է թվով 15 աշխատանքային հանձնաժողովը: Վարչության բոլոր անդամներն էլ անդամակցում են այս կամ այն հանձնաժողովին` այդ կերպ մասնակցելով կառույցի աշխատանքներին: Վարչության նիստը նաեւ լիազորել է վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին կազմել նախագահություն:
Խնդիրն այն է, որ 121 հոգուց բաղկացած վարչությունը չի կարող մշտապես աշխատող մոբիլ մարմին լինել: Այդ իսկ պատճառով նախագահություն ձեւավորելու անհրաժեշտություն կա:
Նիստի ավարտին ԵԿՄ նորընտիր վարչության անդամներն ուղեւորվել են Էջմիածին` Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ստանալու: Հանդիպման ժամանակ ԵԿՄ վարչության նախագահը ներկայացրել է Երկրապահի ստեղծման համառոտ պատմությունն ու անցած ուղին: Գեներալը նշել է նաեւ, որ 2000 թվականից Հայաստանում պետականորեն նշվում է Երկրապահ կամավորականի օրը, իսկ 2013-ից արդեն պետությունն օրենսդրորեն ճանաչեց երկրապահ կամավորականությանը` ընդունելով «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենք:
Ամենայն հայոց կաթողիկոսն էլ հայ ազգի համար անչափ կարեւորել է ԵԿՄ ունեցած դերը: Հայրապետը նաեւ տեղեկացրել է, որ ԵԿՄ վարչության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսուհետ միշտ մայիսի 8-ը` Երկրապահ կամավորականի օրը, հատուկ նշվելու է նաեւ Մայր աթոռում:
Հանդիպման ավարտին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նաեւ խաչ է նվիրել ԵԿՄ-ին: Երկրապահ կամավորականների միությունն ուներ ՀՀ նախագահից ստացած մարտական դրոշ: Հիմա ունի նաեւ ազգի հոգեւոր կենտրոնից ստացված խաչը, որը հավատի եւ հզորության խորհրդանիշ է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը