Մենք երջանիկ ենք. Ռոնալդու
«Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Շալկե 04»-ի նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո, չի թաքցրել իր ուրախությունը:
« Մենք երջանիկ ենք, քանի որ շատ մոտ ենք 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելուն: «Շալկե 04»-ը այսօր գտնվում էր իր ոչ լավագույն վիճակում: Մեր հարձակման գիծը հիանալի գործեց: Ընդհանուր առմամբ թիմը գերազանց խաղ անցկացրեց, բոլոր խաղացողները քրտնաջան աշխատեցին»,-ասել է Ռոնալդուն: