211652_close_icon

Դա ճիշտ է: Մենք շատ երջանիկ ենք. 54-ամյա Քվենտին Տարանտինոն նշանվել է 33-ամյա Դանիելա Փիքի հետ

views-count24217 դիտում article-date 14:18 02-07-2017
Ամերիկացի տաղանդավոր ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոն նշանվել է իսրայելցի երգչուհի Դանիելա Փիքի հետ: Լրատվամիջոցների տեղեկություններով` եթե ծրագրերը չխափանվեն, ապա սա կլինի 54-ամյա ամերիկացու առաջին ամուսնությունը: Իսրայելական հանդեսներից մեկը մեջբերել է 33-ամյա Փիքին, որը հայտարարել է. «Դա ճիշտ է: Մենք շատ երջանիկ ենք»: Տարանտինոն առաջարկը կատարել է հունիսի 30-ի երեկոյան Լոս Անջելեսում` սիրեցյալին նվիրելով առկայծող ամուսնության մատանին: Զույգը ծանոթացել է 2009 թվականին Իսրայելում: Սակայն կարճ ժամանակ անց բաժանվել է: Նրանք միացել են 2016 թվականին:

Նմանատիպ նյութեր