211652_close_icon
views-count3614 դիտում article-date 13:28 27-02-2014

Հայտնի է Ղրիմի Գերագույն ռադայի շենքը գրավածների ինքնությունը

Ղրիմի Գերագույն ռադայի շենքն և նախարարությունների միությունը գրավել են ռուսալեզու բնակչության ինքնապաշտպանական ուժերը, հայտնում է RIA Novosti֊ն։ «Մենք եկել ենք աշխատանքի և չենք կարող մտնել Գերագույն միության շենք․ այն ոստիկաններով է շրջափակված։ Մեզ հայտնել են, որ շենքը գրավել են, այսօր ոչ աշխատանքային է։ Նախարարների միությունում նույն իրադրությունն է»,֊ հեռախոսով հայտնել է Ղրիմի Գերագույն միության մամլո ծառայության ներկայացուցիչը։ Ղրիմում տարերայնորեն ձևավորվում է ռուսալեզու բնակչության ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք ուղարկվում են Սիմֆերոպոլ։

Նմանատիպ նյութեր