211652_close_icon
views-count11779 դիտում article-date 15:47 27-02-2014

Էրեբունու շրջանում մայրը լոգարանում հայտնաբերել է աղջկա կախված դին

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Նոր Արեշ 42 փողոցի 1-ին շենքի բնակչուհին ահազանգել է Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ իր աղջիկը բաղնիքում է և չի արձագանքում իր կանչերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրը ահազանգել է նաև ոստիկանության Էրեբունու բաժին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բացելով բաղնիքի դուռը` այնտեղ հայտնաբերել են 46-ամյա Լիլիա Մ.-ի դին` կախված վիճակում: Այս պահին նշված հասցե է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` Էրեբունու բաժնի պետ Անդրանիկ Ազարյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Արդեն ժամանել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու բաժնի քննչական խումբը` բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր