Բալոտելլին կարող է բաց թողնել «Յուվենտուս»-ի հետ հանդիպումը
«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է բաց թողնել Իտալիայի Ա սերիայի շրջանակում «Յուվենտուս»-ի հետ կայանալիք հանդիպումը:
Նշվում է, որ 23-ամյա հարձակվողը չի մարզվել ընդհանուր խմբի հետ, քանի որ ցավեր ունի աջ ուսի հատվածում: Հիշեցնենք, որ իտալացի հարձակվողը վնասվածք էր ստացել Չեմխիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում «Ատլետիկո»-ի հետ կայացած խաղի ժամանակ