16062 դիտում
23:17 27-02-2014
Թանաքը դեռ չչորացած, ԵՊՀ-ի 21-ամյա ուսանողն իր վթարներին ավելացրեց հերթական վթարը. ուր են նայում պատկան մարմինները
Փետրվարի 25-ին [b]SHAMSHYAN.com-[/b]ը տեղեկացրել էր Երևանում տեղի ունեցած «Գոլդ» համարանիշներով շղթայական ավտովթարի մասին: Ժամը 00:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայից դեպի Կորյունի փողոց ընկած ճանապարհահատվածում բախվել էին 21-ամյա Աշոտ Մինասյանի վարած BMW մակնիշի 01 NN 110 համարանիշի, 31-ամյա Գևորգ Սարգսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 45 RT 045 համարանիշի և 54-ամյա Մարտիկ Բազիկյանի վարած Վազ 2106 մակնիշի 65 SL 042 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկային: Կարճ ժամանակում վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:
Վթարի վայրում մի քանի երիտասարդներ փորձել էին BMW-ի վրայից հանել համարանիշները, սակայն տեսնելով ճանապարհային ոստիկաններին՝ խոնարհ հարսի նման հետ կանգնեցին իրենց մտադրությունից:
Ավելի վաղ` 2013-ի դեկտեմբերի 15-ին, [b] SHAMSHYAN.com[/b]-ը նյութ էր հրապարակել, թե ինչպես էր դեկտեմբերի 4-ին, ժամը 18:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 01 ZZ 110 համարնիշի ավտոմեքենայի վարորդ Երևան քաղաքի Բաղյան 13 շենքի բնակիչ 20-ամյա Աշոտ Մինասյանը, ով սովորում է Երևանի պետական համալսարանում, նշված ավտոմեքենայով բախվել էր Երևան քաղաքի Դավիթ Մալյան 20 շենքի բնակիչ 38-ամյա Սասուն Հեբոյանի վարած Toyota մակնիշի 17 ՏՕ 383 համարանիշի ավտոմեքենային:
Այս դեպքում էլ, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Պարզվել էր, որ Toyota-ի վարորդն աշխատում է Ֆինանսների նախարարության պետական գանձումների բաժնի պետ:
[b] SHAMSHYAN.com[/b] –ի տեղեկություններով և «Նիվայի», և BMW-ի նույն համարանիշներով, տարբեր տառերով ավտոմեքենաների վարորդը եղել է նույն Աշոտ Մինասյանը, ով նախկինում էլ մի քանի անգամ հայտնվել է վթարների մեջ:
Զարմանալի է, նման դեպքերից հետո ինչո ՞ ւ ճանապարհային ոստիկանությունը նրան չի զրկում ավտոմեքենա վարելու իրավունքից, ինչն առաջին հերթին գուցե բխի իր շահերից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+