1360 դիտում
11:30 10-03-2023
Արևմտամետ և ռուսամետ քաղաքագետների համամասնությունը՝ 10:1․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Օտարերկրյա գործակալ» բառակապակցությունը վերջին շրջանում ձեռք է բերել յուրահատուկ իմաստ՝ պուտինյան ռեպրեսիվ մեքենայի պատճառով: Ռուսաստանում այդ պիտակն են կպցնում իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք, այդ «խարանը» կրելով, զրկվում են որոշակի իրավունքներից (օրինակ՝ դասավանդելու): Չգիտեմ, արդյո՞ք Վրաստանի իշխանությունները հենց դա նկատի ունեին, բայց, բոլոր դեպքերում, այդ տհաճ բառակապակցությունից հավանաբար պետք է հնարավորինս խուսափել:
Սակայն, այնպես չէ, որ «գործակալ» պիտակը պուտինիստների մենաշնորհն է: Ճիշտ նույն քարոզչական հնարքն են կիրառում ՀՀ իշխանությունների «արեւմտամետ» երկրպագուները: Ըստ նրանց՝ բոլոր այն մարդիկ, որոնք Փաշինյանի աչքի վերեւում հոնք են նկատում, Ռուսաստանի գործակալներն են եւ պայքարում են մեր երկրի ինքնիշխանության դեմ:
Ինչպես արդարացիորեն նկատել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ Հայաստանում կան քաղաքագետներ, փորձագետներ, վերլուծաբաններ, մեկնաբաններ, որոնք արդարացնում են Ռուսաստանի կայսրապաշտական ագրեսիան Ուկրաինայի դեմ: Բայց Հայաստանում տասն անգամ ավելի շատ են քաղաքագետները, վերլուծաբանները եւ այլք, որոնք օրը մի քանի անգամ, տարբեր եթերներում խոսում են «պուտլերի», «5-րդ շարասյան», «ԿԳԲ-ի գործակալների» եւ «Կրեմլի սպասավորների» մասին: Ռուսաստանյան անպարկեշտ, կասեի անգամ՝ «դեղին» քարոզչությանը հակադրվում է նույն որակի ուղեղների լվացումը «արեւմտամետ» դիրքերից՝ մոտավորապես հետեւյալ կարգախոսներով՝ «Արցախի ճակատագիրը որոշված է. Ֆրանսիան գալիս է տարածաշրջան», «Շառլ Միշելը բացում է Լաչինի միջանցքը», «Փելոսին փրկում է Հայաստանի ինքնիշխանությունը»:
Երկու մոտեցումներն էլ սխալ են: Ավելին, իմ կարծիքով, վտանգավոր են: Բայց կրկնեմ, նկարագրածս վերջին դիրքորոշումը տասն անգամ գերակշռում է հանրային դաշտում հնչող «ռուսամոլ» տեսակետներին:
Իհարկե, իդեալական կլիներ, եթե մեր քաղաքագետները վերլուծեին իրավիճակն՝ ըստ էության, ոչ թե ելնելով իրենց գլուխներում գոյություն ունեցող կարծրատիպերից, բայց, քանի որ դա չկա, թող գոնե իրար հավասարակշռեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3952 դիտում
10:46 05-05-2016
Պատերազմը ճանապարհ է բացում ինքնուս «քաղաքագետների», «ռազմագետների» և «դիվանագետների» համար. «Առավոտ»
1018 դիտում
10:49 01-02-2023
«Ներկա-նախկինին» փոխարինել է «արևմտամետ-ռուսամետը»․ «Առավոտ»
1525 դիտում
12:24 17-01-2014
Խմորի և ջրի համամասնությունը
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1093 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»